ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

«Իմ Շեքսպիր» մրցույթը` դպրոցներում

«Իմ Շեքսպիր» մրցույթը` դպրոցներում
25.02.2014 | 17:32

Շեքսպիրի ծննդյան 450-ամյակի կապակցությամբ կկազմակերպվի «Իմ Շեքսպիր» մրցույթը, որին մասնակցելու են միջին և ավագ դպրոցի աշակերտները, տեղեկացնում են Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակից: Մրցույթի նպատակն է ոչ միայն ստուգել աշակերտների գիտելիքները Շեքսպիրի կյանքի և ստեղծագործությունների վերաբերյալ, այլև ստուգել նրանց դերասանական հմտությունները և նորարար մտածողությունը գրողի ստեղծագործությունների 5-րոպեանոց բեմադրության միջոցով:

Դիտվել է՝ 2067

Մեկնաբանություններ